Կարևոր իրադարձություններ

Փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում․ Մանե Գևորգյան

09 Նոյեմբեր, 2021 12:42
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում․ Մանե Գևորգյան

Վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որտեղ անրադարձել է իր՝ պաշտոնից ազատվելու մասին լուրին։

«Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։

Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։

Շնորհակալ եմ նաեւ լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին