Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Մանե Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

09 Նոյեմբեր, 2021 11:55
Մանե Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։

Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մանե Գևորգյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»:

Գևորգյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել, որով մեկնաբանել է պաշտոնը թողնելու իր որոշումը:

«Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաեւ լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար»,- ասված է գրառման մեջ։

Լրահոս

Դիտել ավելին