Կարևոր իրադարձություններ

Գանձաքար գյուղում հրդեհ է բռնկվել

09 Նոյեմբեր, 2021 00:18
Գանձաքար գյուղում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 8-ին, ժամը 18։02-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գանձաքար գյուղում այրվում է բնակելի շինություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:27-ին: Այրվել է անասնագոմից մոտ 30 քմ հատված։

 

Լրահոս

Դիտել ավելին