Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորի մարզում միկրոավտոբուսը բախվել է արգելապատնեշներին և ընկել ձորը․ կան վիրավորներ

08 Նոյեմբեր, 2021 21:36
Վայոց ձորի մարզում միկրոավտոբուսը բախվել է արգելապատնեշներին և ընկել ձորը․ կան վիրավորներ

Այսօր՝ ժամը 19։45-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է երկաթե արգելապատնեշների, գլորվել մոտ 70 մետր և ընկել ձորը։ Վթարը տեղի է ունեցել կոնկրետ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, տուժել է 2 մարդ․ նրանք տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ։

Տուժածներից մեկին միկրոավտոբուսից դուրս են բերել դեպքի վայր ժամանած փրկարարները։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին