Կարևոր իրադարձություններ

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր․ ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

08 Նոյեմբեր, 2021 20:20
Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր․ ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Արցախում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․

«Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։

Վիրավորվածներից Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:

Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) մոտ` կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում` առանց պլևրալ խոռոչի թափանցման»:

 

Լրահոս

Դիտել ավելին