Կարևոր իրադարձություններ

Արշակ Կարապետյանն այցելել է Արցախի Հանրապետություն (տեսանյութ)

08 Նոյեմբեր, 2021 19:31
Արշակ Կարապետյանն այցելել է Արցախի Հանրապետություն (տեսանյութ)

ԱՀ պաշտպանության նախարարի՝ Կամո Վարդանյանի հրավերով Արցախ էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։

Նա այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։

Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Սյունիքի մարզում գնտվող Սև լճի տարածքում։

Նա շրջել է լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին