Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիների կրակոցից սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ կոյուղու» աշխատակիցներ են

08 Նոյեմբեր, 2021 18:11
Ադրբեջանցիների կրակոցից սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ կոյուղու» աշխատակիցներ են

Ադրբեջանցիների կրակոցից սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ կոյուղու» աշխտակիցներ են։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է․

«Նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ ,,Ջրմուղ կոյուղի,, ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:

Հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է»։

 

Լրահոս

Դիտել ավելին