Կարևոր իրադարձություններ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է ռազմագերիների ազատ արձակումը․ Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել

08 Նոյեմբեր, 2021 17:25
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է ռազմագերիների ազատ արձակումը․ Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել, որում ներկայացված է հակամարտության մարդասիրական հետևանքներին և մարդու իրավունքների վիճակը։ Այն ներառում է ութ առաջարկություն՝ մարդու իրավունքների հրատապ պաշտպանության համար։

Միյատովիչը շեշտում է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ հայրենիք վերադարձնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ նշելով, որ քանի դեռ գերիների հարցը լուծված չէ, այն շարունակելու է էլ ավելի լարել երկու երկրների հարաբերությունները։

Նա  կոչ է արել  Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից։ 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին