Կարևոր իրադարձություններ

Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

08 Նոյեմբեր, 2021 15:00
Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող տնակում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիտավորությամբ, բութ առարկայով կյանքի համար վտանգավոր հարվածներ է հասցրել նույն հասցեի 75-ամյա բնակչի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին