Կարևոր իրադարձություններ

Հանգստյան օրերին Երևանում շարունակվել են ՍԱՏՄ խստացված ստուգայցերը

08 Նոյեմբեր, 2021 14:48
Հանգստյան օրերին Երևանում շարունակվել են ՍԱՏՄ խստացված ստուգայցերը
Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները կորոնավարկի դեմ ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի իրացման ցանցի և հանրային սննդի 10 օբյեկտներում:
 
 Ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել և արձանագրություններ չեն կազմվել:
 
 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
 Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 

Լրահոս

Դիտել ավելին