Կարևոր իրադարձություններ

Կրեմլում պատմել են Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին

08 Նոյեմբեր, 2021 14:27
Կրեմլում պատմել են Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումը նախատեսվում է իրականցնել տեսակոնֆերանսի միջոցով, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ դեռևս չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստի-ն։

«Մենք իսկապես աշխատանք ենք տանում, որ նման հանդիպում նախապատրաստվի, սակայն նշեմ, որ ստույգ պայմանավորվածություններ չկան, թե երբ է տեսակոնֆերանսը տեղի ունենալու։ Աշխատանքներն այս պահին շարունակվում են»,- հավելել է Պեսկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին