Կարևոր իրադարձություններ

Սարգիս Մուրադյանը նշանակվել է Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար

08 Նոյեմբեր, 2021 14:21
Սարգիս Մուրադյանը նշանակվել է Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սարգիս Մուրադյանը նշանակվել է Սևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Որոշման մեջ ասվում է.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան`
Սարգիս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Նա Սևան համայնքը  ղեկավարում է 2016թ. հոկտեմբերի 2-ից:

Նշենք, որ Մուրադյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք Սևանի համայնքապետի ընտրություններին մասնակցում է «Սարգիս Մուրադյան» դաշինքով, որին ընտրությունների ընթացքում աջակեցելու մասին հայտարարություն էր տարածել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին