Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Արտակ Բեգլարյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոստոնում և խոսել Սփյուռքի դերի մասին

08 Նոյեմբեր, 2021 13:29
Արտակ Բեգլարյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոստոնում և խոսել Սփյուռքի դերի մասին
​Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ից հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Բոստոն քաղաքում հայկական համայնքային տարբեր շրջանակների հետ:
 
Նոյեմբերի 7-ին Բոստոնի Հայկական ժառանգության պուրակում տեղի ունեցած՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը պետական նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա, ներկայացնելով ընթացիկ իրավիճակն ու Արցախի ապագայի տեսլականը, շեշտադրել է, որ արցախահայության արդար պայքարը շարունակվում է իր ինքնորոշման իրավունքի ու անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բոլոր հիմնական ոլորտներում ապահովել կայուն զարգացում և անվտանգություն: Նա ընդգծել է, որ այսուհետ Սփյուռքը ոչ թե պետք է աջակցի Հայրենիքին, այլ՝ մասնակցի Հայրենիքի զարգացման ու զորացման ջանքերին՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ինստիտուտների կայացման ու տեղական կարողությունների զարգացման վրա:
 
Մի շարք այլ հանդիպումներ են տեղի ունեցել համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ, քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերը, առկա կարիքներն ու առաջնահերթությունները:

Լրահոս

Դիտել ավելին