Կարևոր իրադարձություններ

Վահագն Սարգսյանը նշանակվել է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

08 Նոյեմբեր, 2021 11:23
Վահագն Սարգսյանը նշանակվել է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշմամբ,  Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն է նշանակվել բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը: 

Մինչ այս նա զբաղեցնում էր «Հայաստան» հրատարակչության տնօրենի պաշտոնը:

Նշենք, որ Վահագն Սարգսյանը ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր և ԽՍՀՄ գրողների միության անդամ, հայ բանաստեղծ և արձակագիր Մկրտիչ Սարգսյանի որդին է:

 

Լրահոս

Դիտել ավելին