Կարևոր իրադարձություններ

Գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք․ Անահիտ Ավանհեսյան

08 Նոյեմբեր, 2021 10:41
Գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք․ Անահիտ Ավանհեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք:

«Երեկ գրանցվել է 810 դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 6220 թեստավորում, ունեցել ենք 30 մահ: Ցավով պետք է նշեմ, որ գիշերը նաև ունեցել ենք հղի կնոջ մահ՝ կորոնավիրուսով պայմանավորված։ «Դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավականին ագրեսիվ ընթացքով: Հղիները առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով:  Հիմա վարակված է 100-ից ավելի  հղի»,-ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ Ժամանակի ընթացքում անընդհատ մոտավորապես պահպանվում է այս ցուցանիշը, որոնց գրեթե կեսն ունեն թոքաբորբ՝ տարբեր ծանրության աստիճանների և որ մեր բժիշկների թիմն անում է հնարավորինս՝ նրանց հնարավոր լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու համար։ 

 Նախարարի խոսքով՝ հիվանդացության, մահվան դեպքերից խուսափելը հնարավոր է միայն պատվաստումների շնորհիվ։

 

Լրահոս

Դիտել ավելին