Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    549
    561

  • RUB

    6,55
    6,79

Կարևոր իրադարձություններ

Հայտանբերվել է տղամարդու դի, ով նախկինում դապատապրված է եղել սպանության համար

08 Նոյեմբեր, 2021 10:21
Հայտանբերվել է տղամարդու դի, ով նախկինում դապատապրված է եղել սպանության համար

Այսօր՝ նոյեմբերի 8-ին,  սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ»  թաղամասի (ժողովրդին հայտնի  4-րդ գյուղ) Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի երկհարկանի տան առաջին հարկում գտնվող  խոհանոցում   բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի  արյունոտված դանակներ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ: Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր: Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ ոստիկանության  Մալաթիայի բաժին են բերման ենթարկել  նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է  սպանություն կատարելու մեջ:  Նրա հագուստի և դեմքին  վրա կային արնանման հետքեր:

Խոհանոցում քննչական խումբը հայտնաբերել է արյունոտված մի քանի դանակներ, փոքր «չափաջաղ»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Դիտել ավելին