Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին և դիմել փախուստի. հետիոտնը տեղում մահացել է

08 Նոյեմբեր, 2021 00:06
Կոտայքի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին և դիմել փախուստի. հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: 

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև վրաերթ կատարած ենթադրյալ վարորդի և նրա վարած ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը: 

Մանրամասները՝ սկզբնաբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին