Կարևոր իրադարձություններ

Ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգն անհիմն է. Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

07 Նոյեմբեր, 2021 23:45
Ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգն անհիմն է. Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վաղը՝ նոյեմբերի 8-ին  ընդդիմության  է «Ոչ թրքացմանը» կարգախոսով հրավիրած հանրահավաքին։

«Դա բացարձակ անհիմն օրակարգ է, որն իրականաության հետ որևէ կապ չունի։ Ի՞նչ է նշանակում թրքանալ։ Նույն հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներից շատերը երբ եղել են իշխանություն, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու օրակարգ են ունեցել, փորձեր են արել։ Ի՞նչ է, այն ժամանակ թրքացման օրակա՞րգ էին առաջ տանում։ Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը։ Ինչ վերաբերում է ԼՂ-ին, մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Մենք պատկերացնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, նրանց առաջարկած բովանդակությամբ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ արձանագրելով բանակցային գործընթացն անմիջապես վերսկսկելու անհրաժեշտությունը հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին