Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումը տարածաշրջանային համագործակցության 3+3 ֆորմատի վերաբերյալ

07 Նոյեմբեր, 2021 23:27
ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումը տարածաշրջանային համագործակցության 3+3 ֆորմատի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումը տարածաշրջանային համագործակցության 3+3 հնարավոր ֆորմատի վերաբերյալ։

«Հայաստանը երկու օր առաջ ՀՀ ԱԳ փոխնախարարի մակարդակով դիրքորոշում հայտնել է այդ հարցի առնչությամբ։ «3+3» հնարավոր ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով։ Մասնավորապես, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը, ԼՂ խնդրի կարգավորման հարցը և այդպես շարունակ։ Եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, ապա մենք կարող ենք հետաքրքրված լինել։ Եթե կա համաձայնեցված ձևաչափ, ապա այդ ձևաչափերի օրակարգերը մյուս ֆորմատներում չպետք է քննարկվեն։ Կարող է պարզվել 3+3-ը միակ առաջարկը չէ, որ մեզ հետաքրքում է։ Այս դիրքորոշումը մենք արտահայտել ենք ու արտահայտում ենք»,- Հանրային հեռոստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին