Կարևոր իրադարձություններ

Մեր աչքի առջև ունենալով Ձեր օրինակը հավատում ենք Հայաստանի Հանրապետության ապագային․ ԵԿՄ շնորհավորական ուղերձը՝ Սասուն Միքայելյանին

07 Նոյեմբեր, 2021 20:42
Մեր աչքի առջև ունենալով Ձեր օրինակը հավատում ենք Հայաստանի Հանրապետության ապագային․ ԵԿՄ շնորհավորական ուղերձը՝ Սասուն Միքայելյանին

«Երկրապահ կամավորականների միություն»-ը հաղորդագրություն է տարածել, որը ներկայցնում ենք ստորև.

«Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում ենք ԵԿՄ վարչության Նախագահ Սասուն Միքայելյանին ծննդյան տարեդարձի առթիվ: Ցանկանում ենք առողջություն, ընտանեկան երջանկություն եւ խաղաղություն հայոց աշխարհին:

Դուք երկրապահ Ձեր մարտական ընկերներով, մի անգամ արդեն հաղթանակ կերտել եք եւ այդ ոգով շարունակում եք դաստիարակել սերունդներ: Այսօր էլ դժվար ժամանակներ են, բայց մենք մեր աչքի առջեւ ունենալով Ձեր օրինակը հավատում ենք Հայաստանի Հանրապետության ապագային. հավատում ենք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին