Կարևոր իրադարձություններ

Գորիս քաղաքում բախվել են Mercedes մակնիշի 3 մեքենաներ․ կան վիրավորներ

07 Նոյեմբեր, 2021 12:28
Գորիս քաղաքում բախվել են Mercedes մակնիշի 3 մեքենաներ․ կան վիրավորներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 00:40-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Սուրեն  Հակոբյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում՝ թիվ 144 շենքի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և նշված շենքի մայթում բախվել Սյունիքի  մարզի բնակիչ, 27-ամյա Վոլոդյա Ասատրյանին պատկանող, կայանված Mercedes  C200 մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վ. Ասատրյանի ավտոմեքենան էլ բախվել է Սյունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Արթուր Դանիելյանին պատկանող, կայանված Mercedes C180 մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ս. Հակոբյանն ու նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
 

Լրահոս

Դիտել ավելին