Կարևոր իրադարձություններ

Բաբայանի կուսակցությունը Մեղրիի ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել

07 Նոյեմբեր, 2021 00:15
Բաբայանի կուսակցությունը Մեղրիի ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել

Արցախի հերոս Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» կուսակցությունը Մեղրի ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հայտարարությունից, որում մասնավորապես ասված է․

«Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված՝ «Ազատական» կուսակցության Մեղրիի ավագանու թեկնածուների ցուցակի ձևավորման ժամանակ ՀՀ օրենսդրության պահանջների խախտման և այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ, «Ազատական» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ «Ազատական» կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել։

Ինչ վերաբերվում է հիշյալ գործընթացներում ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի դրույթների խախտմանը, ապա կուսակցության համապատասխան ստորաբաժանման կողմից նախաձեռնվել է ստուգման գործընթաց, որի արդյունքները կներկայացվեն ՀՀ իրավապահ մարմիններին, նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ օրենքով նախատեսված իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին