Կարևոր իրադարձություններ

Ինձ համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը․ Սուրեն Պապիկյան

06 Նոյեմբեր, 2021 21:34
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Ինձ համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը․ Սուրեն Պապիկյան

Այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։ Օրակարգը հաստատելուց հետո Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նախագահի ընտրության հարցը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ելույթում նշել եմ, որ կարող եմ և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ համալսարանի զարգացման գործում՝ փաստելով, որ ինձ համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը: Այնուհետև պատասխանել եմ ՀԽ անդամների հնչեցրած բոլոր հարցերին և քվեարկությամբ ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ նաև որոշել է հայտարարել ռեկտորի պաշտոնի համար նոր մրցույթ, որը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին»:

 

Լրահոս

Դիտել ավելին