Կարևոր իրադարձություններ

Տիրան Խաչատրյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի դեմ հայցադիմումից

06 Նոյեմբեր, 2021 20:30
Տիրան Խաչատրյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի դեմ հայցադիմումից

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ ներկայացրած հայցադիմումից։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի պահանջն էր՝ Արշակ Կարապետյանին իրավուքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչել։

Հոկտեմբերի 29-ին կայացած նախնական դատական նիստի ընթացքում Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել, որով հայցվորը հրաժարվել էր հայցից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Դատարանը որոշել է կարճել գործի վարույթը։

 

Լրահոս

Դիտել ավելին