Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Դավիթ Անհաղթի փողոցում․ կան տուժածներ

06 Նոյեմբեր, 2021 19:55
Ավտովթար Դավիթ Անհաղթի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW 750» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Acura» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «BMW 750» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (Ա․ Ժ․, ծնված 1994 թ․, Ն․ Հ․, ծնված 1989 թ․, Լ․, ծնված 1994 թ․) և «Acura» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

«BMW 750» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, իսկ «Acura» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ «Իզմիրլյան» ԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին