Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին

06 Նոյեմբեր, 2021 19:37
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցում քննարկել են Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները, անդրադարձ կատարել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

«Կողմերը հանդես են եկել միջուկային գործարքի վերականգնման օգտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանն արժանացած նախնական հավասարակշռված կոնֆիգուրացիայում: Վերահաստատվել է, որ դա համապարփակ պայմանավորվածությունների բոլոր մասնակիցների իրավունքներն ու շահերն ապահովելու միակ ճիշտ ճանապարհն է»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Նախարարներն անդրադարձել են նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի առաջիկա այցին Թեհրան, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում և շրջակայքում, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում:

 

Լրահոս

Դիտել ավելին