Կարևոր իրադարձություններ

Չայնիի ոլորաններում մեքենան կողաշրջված հայտնվել է հենապատին․ կան վիրավորներ

06 Նոյեմբեր, 2021 18:22
Չայնիի ոլորաններում մեքենան կողաշրջված հայտնվել է  հենապատին․ կան վիրավորներ

Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, 28-ամյա Է․ Մարտիրոսյանը, Nissan մանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին ու մասամբ կողաշրջվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, Է․ Մարտիրոսյանն ու մեքենայի ուղևորը՝ 28-ամյա Գ․ Աբրահամյանը, մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Աբովյան» ԲԿ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին