Կարևոր իրադարձություններ

Չեղարկվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության չկայացած մրցույթը. հայտարարվել է նոր մրցույթ

06 Նոյեմբեր, 2021 16:47
Չեղարկվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության չկայացած մրցույթը. հայտարարվել է նոր մրցույթ

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցած նիստի օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ:

Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ ֆեյսբուքյան էջը:

Որոշվել է, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին:

Մանրամասներն ԱՅՍՏԵՂ:

Հիշեցնենք, որ այսօր, նույն նիստում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին