Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է ավտոմեքենայից նվագարկիչ գողանալու հերթական դեպք

06 Նոյեմբեր, 2021 15:49
Բացահայտվել է ավտոմեքենայից նվագարկիչ գողանալու հերթական դեպք

Նոյեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 4-ի ժամը 17.00-ից նոյեմբերի 5-ի ժամը 08.10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Մուշ-2 թաղամասում կայանված «Օպել» ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել են նվագարկիչ և էլեկտրական պոմպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոտիկանությունը:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել գյումրեցի 39-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել և իր ավտոմեքենայից ոստիկաններին է ներկայացրել գողոնը։

 

Լրահոս

Դիտել ավելին