Կարևոր իրադարձություններ

Երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է. ՌԴ ԱԳՆ

06 Նոյեմբեր, 2021 14:58
Երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերելու: Այս մասին ասված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում են երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ուղղություններում։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,- ասվում է փաստաթղթում:

Դիվանագիտական ծառայությունից նշել են, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցիալական ցանցերում և համացանցի տիրույթում տեղեկատվությունն այն մասին, թե «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, և Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»: «Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն»,- նշել են նախարարությունից։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Մոսկվայի նախաձեռնած եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, այլ հիմնվել են շահերի հավասարակշռության վրա և նախատեսել են չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։ «Չի հաջողվել համաձայնության գալ մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ, և դա նորմալ է: Փոխարենը՝ արդեն իսկ հաստատված համաձայնությունը գործնականում արդյունավետորեն կիրառվում է»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին