Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ի և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր

06 Նոյեմբեր, 2021 14:40
ՌԴ-ի և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքայի այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչները ս.թ. նոյեմբերի 5-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարանի էքսկուրսավար Լուսինե Թունյանը:

Հայաստան ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին