Կարևոր իրադարձություններ

Վրաստանի արդարադատության նախարարն անդրադարձել է Սաակաշվիլիի ներկայիս վիճակին

06 Նոյեմբեր, 2021 13:38
Վրաստանի արդարադատության նախարարն անդրադարձել է Սաակաշվիլիի ներկայիս վիճակին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուտում է շիլա և խմում բնական հյութեր: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ բանտ տեղափոխվելուց հետո Սաակաշվիլին բանկային քարտ է ստացել: Նա սկզբում գնել է որոշ սննդամթերք, հետո հրաժարվել է դրանից: Որոշ ժամանակ անց նա իր ցանկությամբ գնել է ինչ-որ շիլաներ և բնական հյութեր: Նա նաև շարունակում է ստանալ բժիշկների դուրս գրած դեղամիջոցները

«Սաակաշվիլին լավ է զգում, և նրա բոլոր կենսական ցուցանիշները նորմալ են: Նրա անվտանգությունն ավելի լավ կապահովվի բանտային հիվանդանոցում, քան քաղաքացիական, ուր տեղափոխվելու հարցը բարձրաձայնում են Սաակաշվիլին և իր պաշտպանները»,-ասել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին