Կարևոր իրադարձություններ

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել Երևանում

06 Նոյեմբեր, 2021 12:47
Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել Երևանում

Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Վաղարշյան փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Ալի Ս.-ին, որը սեպտեմբերի 6-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ԱՆ իրավական փոխօգնության վարչությանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին