Կարևոր իրադարձություններ

Այրվել է մոտ 850 հակ անասնակեր

06 Նոյեմբեր, 2021 00:10
 Այրվել է մոտ 850 հակ անասնակեր

Նոյեմբերի 5-ին, ժամը 19։41-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կառնուտ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին, մարվել՝ 23։30-ին։ Այրվել է մոտ 850 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին