Կարևոր իրադարձություններ

Վանաձորում միջնակարգ դպրոցի տնտեսվարը իր ընկերուհու ներկայությամբ ինքնասպան է եղել

05 Նոյեմբեր, 2021 23:40
Վանաձորում միջնակարգ դպրոցի տնտեսվարը իր ընկերուհու ներկայությամբ ինքնասպան է եղել

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգել է մի անհայտ քաղաքացի՝ հայտնելով, որ Վանաձոր քաղաքի Շահումյան գյուղի գերեզմանատան տարածքում ծառից կախված դի կա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած փրկարարները, ոստիկաններն ու քննիչները Շահումյան գյուղի նոր գերեզմանատան մոտակայքում  գտել են Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Վ. Վ-ի դին՝ ծառից կախված:

Աղբյուրի տեղեկություններով, Վ.Վ.-ն աշխատում էր Վանաձորի միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես տնտեսվար:

Նա ինքնասպան է եղել իր ընկերուհու ներկայությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին