Կարևոր իրադարձություններ

Փրկարար ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

05 Նոյեմբեր, 2021 22:04
Փրկարար ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 5-ին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:

Անցնող տարվա տասն ամսվա գործունեության արդյունքները, ձեռքբերումները և խնդիրները ներկայացրել են Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Քննարկվել են կադրային, տեխնիկական զինվածության, շենք-շինությունների վիճակի բարելավման վերաբերյալ հարցեր:

ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը մատնանշել է Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես հանձնարարվել է համակարգված աշխատանքներ իրականացնել անակնկալ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ, խստորեն պահպանել կորոնավիրուսով պայմանավորված համավարակի անվտանգության կանոնները, խիստ հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության նկատմամբ՝ բացառելով կարգապահական խախտումները:

 

Լրահոս

Դիտել ավելին