Կարևոր իրադարձություններ

Դատարանը որոշեց պետական բյուջե գանձել Առուշանյանի նկատմամբ նախկինում կիրառված գրավը

05 Նոյեմբեր, 2021 21:28
Դատարանը որոշեց պետական բյուջե գանձել Առուշանյանի նկատմամբ նախկինում կիրառված գրավը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատախազները դատական նիստին հանդես էին եկել միջնորդությամբ՝ Առուշանյանի նկատմամբ նախկինում կիրառված գրավը պետական բյուջե գանձելու:

Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» -ն,  մեղադրող կողմը պահանջեց գրավի գումարը գանձել պետական բյուջե՝ մատնանշելով Առուշանյանի վերաբերյալ նոր քրեական գործի հանգամանքը. դատախազությունը գտնում է, որ Առուշանյանը խախտել է խափանման միջոցի պայմանը՝ կատարելով նոր հանցանք, հետևաբար գրավի գումարը պետք է գանձվի պետական բյուջե։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության բավարարել է միջնորդությունը. Առուշանյանի նկատմամբ նախկինում կիրառված գրավը կգանձվի պետական բյուջե:

 

Լրահոս

Դիտել ավելին