Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    549
    561

  • RUB

    6,55
    6,79

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում 20 խախտում է հայտնաբերել

05 Նոյեմբեր, 2021 18:24
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում 20 խախտում է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը,ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ նոյեմբերի 5-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

ՔՏՀԱ տեսչական մարմնի  Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են 95 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 20 խախտում։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

Լրահոս

Դիտել ավելին