Կարևոր իրադարձություններ

10 հազար դրամով պատվաստված լինելու հավաստագիր է ձեռք բերվել Շենգավիթի պոլիկլինիկաներից մեկից. ոստիկանություն (տեսանյութ)

05 Նոյեմբեր, 2021 17:53
10 հազար դրամով պատվաստված լինելու հավաստագիր է ձեռք բերվել Շենգավիթի պոլիկլինիկաներից մեկից. ոստիկանություն (տեսանյութ)

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 24-ամյա մի աղջիկ առանց պատվաստվելու ձեռք է բերել պատվաստված լինելու հավաստագիր։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ աղջիկը հավաստագիրը ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանի բժշկական կենտրոններից մեկին կից պոլիկլինիկայում՝ բժշկուհուն տալով 10 հազար դրամ։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Հրազդանի բաժնից փոխանցվել են Շենգավիթի բաժին, որտեղից էլ հակակոռուպցիոն կոմիտե՝ հետագա քննության։ Միջոցառումները շարունակվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին