Կարևոր իրադարձություններ

Բեռլինում ՌԴ դեսպանության շենքի մոտ ռուս դիվանագետի դի են հայտնաբերել

05 Նոյեմբեր, 2021 17:12
Բեռլինում ՌԴ դեսպանության շենքի մոտ ռուս դիվանագետի դի են հայտնաբերել

Բեռլինում ռուս դիվանագետի դիակ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է գերմանական Spiegel պարբերականը։

Ենթադրվում է, որ նա ընկել է շենքի պատուհանից, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը: Նրա դիակը հայտնաբերվել է դեսպանատան շենքի մոտ` Բերենշտրասե փողոցում:

Spiegel-ի տվյալներով՝ դիվանագետը մահացել է դեռ հոկտեմբերի 19-ին։ Նրա մարմինը, ինչպես պնդում է գերմանական ԶԼՄ-ները, հայտնաբերվել է ժամը 7 ։ 20-ի սահմաններում ։

Նախնական տեղեկությունների համաձայն, պատուհանից ընկած և մահացած ռուս դիվանագետը եղել է երեսունհինգ տարեկան: Քննչական գործողությունները դիվանագետի մահվան կապակցությամբ, շարունակվում են: Վերջինս 2019 թվականի ամառվանից հավատարմագրված էր Բեռլինի ռուսական դեսպանատանը որպես երկրորդ քարտուղար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին