Կարևոր իրադարձություններ

«Տաշիր պիցա»-ի սննդամթերքներից նմուշառումներ են վերցվել. ՍԱՏՄ

05 Նոյեմբեր, 2021 17:05
«Տաշիր պիցա»-ի սննդամթերքներից նմուշառումներ են վերցվել. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Ա. Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում: Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն: Փորձաքնության համար անհրաժեշտ է 5-ից 7 օր: Այս մասին հյատնում են ՀՀ ՍԱՏՄ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։

Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին