Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչների ուշադրության կենտրոնում Էրեբունի վարչական շրջանն է

05 Նոյեմբեր, 2021 16:47
ՍԱՏՄ տեսուչների ուշադրության կենտրոնում Էրեբունի վարչական շրջանն է
Հինգշաբթի երեկոյան կորոնավարակի դեմ սահմանված նորմերի պահպանումը ՍԱՏՄ տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
 
Վերահսկողություն է կատարվել 27 օբյեկտում, արձանագրություն է կազմվել 6-ի մոտ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով:
 
Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն:
 
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 

Լրահոս

Դիտել ավելին