Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ՍԴ նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

05 Նոյեմբեր, 2021 16:20
Վրաստանի ՍԴ նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: 

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Տիկին Գզոյանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Վրաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին պարոն Մերաբ Թուրավան նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, մասնավորապես նշելով՝ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված մեծագույն հանցանք է:

 

Լրահոս

Դիտել ավելին