Կարևոր իրադարձություններ

Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Երևանում. ռեստորանում վիճաբանությունը վերածվել է հետապնդման, հնչել են կրակոցներ

05 Նոյեմբեր, 2021 12:25
Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Երևանում. ռեստորանում վիճաբանությունը վերածվել է հետապնդման, հնչել են կրակոցներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող  միջադեպի, ծածկռտուքի, կրակոցների և խուլիգանության մասին:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը Երևանի բնակիչ, 31-ամյա Սամվել Քոթանջյանը իր ընկերների և վերջիններիս ընտանիքների անդամների հետ գտնվելիս են եղել Բագրևանդ փողոցի  1/1  հասցեում գործող «Դոն Ֆիշ»  ռեստորանային համալիրում: Այնտեղ  հարևան սեղանին  եղել են նաև Երևանի բնակիչներ, 29-ամյա Սարգիս Վարդանյանը, 28-ամյա Սերժ Վարդանյանը, ինչպես նաև նրանց հետ դեռևս չպարզված մեկ քաղաքացի:

Վերջիններս սեղանի շուրջ նստած խոսելու ժամանակ բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ են արել, ինչն էլ լսելով, Ս. Քոթանջյանը  դիտողություն է արել նրանց, որը վերածվել է  վիճաբանության:

Այնուհետև օպերատիվ տվյալներ են ստացվել որ Ս. Քոթանջյանը իր 2 ընկերների հետ Սայաթ-Նովա 12 շենքի մոտ հանդիպել է Սարգիս Վարդանյանին, ապա ծեծի ենթարկել նրան, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նոյեմբերի 3-ին՝, ժամը 01:00-ի սահմաններում Ս. Վարդանյանը, վարելով Mercedes GL մակնիշի ավտոմեքենան, պատահաբար հանդիպել է Ս. Քոթանջյանի ընկեր, Երևանի բնակիչ, 26-ամյա Սամվել  Ղազարյանին:Վերջինս եղել է Kia  մակնիշի ավտոմեքենայով:

Ս. Վարդանյանը փորձել է կանգնեցել նրան, ապա վերջինիս հետապնդելով՝ դիտավորությամբ հարվածել է  Kia-ին, սակայն այդ ժամանակահատվածում Ս. Ղազարյանը հեռախոսակապ է հաստատել Ս. Քոթանջյանի հետ, հայտնել կատարվածի մասին, ով էլ վերջինիս ասել է, որպեսզի չկանգնի և փախուստի դիմելով, անմիջապես գնա իր բնակության հասցե:

Ս. Վարդանյանը հետապնդել է  Ս. Ղազարյանին, սակայն վերջինիս հաջողվել է հասնել Ս. Քոթանջյանի տան մոտ, որտեղ  Ս. Քոթանջյանը, նրա հայրը՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Արայիկ Քոթանջյանը և նրանց մոտ որպես թիկնապահ աշխատող Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Ծատուրյանը նախապես զինված դիմավորել են Ս. Ղազարյանին և նրան հետապնդող Ս. Վարդանյանին: Ապա իրենց մոտ եղած դեռև չպարզված զենքերով կրակոցներ են արձակել հետապնդվող ավտոմեքենաների ուղղությամբ, ովքեր էլ կրակոցներից խուսափելու համար դիմել են փախուստի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ս. և Ս. Վարդանյանները «Ճվ-ճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ  որդիներն են, իսկ Ա. Քոթանջյանը՝ Քանաքեռ-Զեյթունի  նախկին թաղապետն է:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին