Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայում «Մերսեդես»-ը տապալել է գազախողովակի հենասյունը, վնասել 3 մեքենա և կողաշրջվելով բախվել ծառին

05 Նոյեմբեր, 2021 10:31
Իսակովի պողոտայում  «Մերսեդես»-ը տապալել է գազախողովակի հենասյունը, վնասել 3 մեքենա և կողաշրջվելով բախվել ծառին

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմանններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Իսակովի պոոտայում ՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, դեռևա անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, ապա բախվել գազատար խողովակին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված   բախվել ծառին: Այս մասին հայտնում է Shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:Բախման հետևանքով գազատար խողովակն էլ վնասել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս  կայանված  Mercedes, Volkswagen Golf  և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին