Այսօր՝ նոյեմբերի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմանններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Իսակովի պոոտայում ՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, դեռևա անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, ապա բախվել գազատար խողովակին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված բախվել ծառին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:Բախման հետևանքով գազատար խողովակն էլ վնասել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս կայանված Mercedes, Volkswagen Golf և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։