Կարևոր իրադարձություններ

Կարբի համայնքում սալիկապատվում են մայթերը, կտեղադրվեն նստարաններ, կկառուցվի շատրվան

05 Նոյեմբեր, 2021 10:15
Կարբի համայնքում սալիկապատվում են մայթերը, կտեղադրվեն նստարաններ, կկառուցվի շատրվան

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կարբի համայնքում բարեկարգման աշխատանքները շարունակվում են:

Արագածոտնի մարզպետարանի փոխանցմամբ, աշխատանքների շրջանակներում՝

  • Սալիկապատվում են համայնքի կենտրոնական հատվածի մայթեզրերը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ,
  • Նախատեսվում է եկեղեցու հարակից կենտրոնական այգում կառուցել շատրվան, բարեկարգել հարակից տարածքները, ինչպես նաև կատարել հրապարակին հարակից տարածքում տեղակայված տաղավարի տանիքի փոխարինում
  • Համայնքային կենտրոնի հին ճաղավանդակների փոխարինում, տարածքի ձևավորման և բարեկարգման աշխատանքների իրականացում
  •  Համայնքի հին և նոր գերեզմանատներում նախատեսվում է իրականացնել տաղավարի սպասասրահի և ցանկապատի կառուցման և բարեկարգման աշխատանքներ

Ծրագրի արժեքը 12 մլն դրամ է, որի 30%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կարբի համայնքում նաև ավելի քան 155 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում. ասֆալտապատվում է ընդհանուր 3.3 կմ երկարության համայնքային նշանակության ճանապարհ:

 

Լրահոս

Դիտել ավելին