Կարևոր իրադարձություններ

Հակոբ Վարդանյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներին

05 Նոյեմբեր, 2021 00:20
Հակոբ Վարդանյանն ընդունել է  ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներին

Նոյեմբերի 4-ին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքս Սոկոլովսկիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և Տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Ջեյմս Բորգերը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հակոբ Վարդանյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է համագործակցությունը ՏԿԵ նախարարության և ՄԶԳ-ի միջև և շեշտել, թե որքան կարևոր են ունեցած ձեռքբերումները, մասնավորապես՝ միջազգային փորձագետների ներգրավում, նորամուծությունների կիրառում և այլն։

Զրուցակիցներն անդրադարձել են էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման գործընթացներին, Վրաստանի Հանրապետության հետ այս ոլորտում առկա գործընկերությանն, էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառքի սակագներին և ոլորտում նոր հնարավոր ներդրումներ ներգրավելուն առնչվող մի շարք հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին