Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստի արարողությանը

04 Նոյեմբեր, 2021 23:14
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստի արարողությանը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստի արարողությանը:

Գեղանկարիչը մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից 61  տարեկան հասակում:

Վարչապետի հետ Կապանում են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ Արայիկ Հարությունյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ:

Հրանտ Դանիելյանի որդին՝ Դավիթ Դանիելյանը ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր է:

 

Լրահոս

Դիտել ավելին