Կարևոր իրադարձություններ

Երևանում աղմկահարույց սպանության գործով 20-ամյա կասկածյալը կալանավորվել է. (տեսանյութ)

04 Նոյեմբեր, 2021 22:43
Երևանում աղմկահարույց սպանության գործով 20-ամյա կասկածյալը կալանավորվել է. (տեսանյութ)

Այսօր  ՀՀ ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յոլչյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ի, 20-ամյա Հայկ Ա-ի և 22-ամա Նարեկ Ա-ի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, դատավոր Տաթևիկ Մուրադյանը դատական նիստի ավարտից հետո որոշում է կայացրել կալանավորել միայն Հայկ Ա-ին:

Նա կասկածվում է նոյեմբերի 1-ին Երևանում ինքնաձիգով կրակոցներ արձակելու և Խաչատուր Սահակյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ 

Մյուս երկու կասկածյալները՝ Հայկ Ա-ի հայրն ու եղբայրը, բաց են թողնվել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին